Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

7.22.2023  03:58

Ազնիւ հայրենակիցք, սիրելի Հայեր. այս օրս խորհրդաւոր օր է. ես չկամիմ՝ Ձեր հետ բոլոր ժամանակը անցուցանել ընդհանուր խոսակցութեամբք: Երրջանիկ համարելով իմ անձս այս պատուական օրիս յանձնել Ձեզ իմ առ ի սրտէ բարեմաղթութիւնքը, կարող չեմ՝ արձակել Ձեզ իմ` մօտից, առանց մեծարելու Ձեզ . իմ սրտի սիրածքը, մի եղբայրսիրական ընծայով, դա լինելու է այս անգամ Շիլլեր գերմանական բանաստեղծի «Մեսինական հարսը, կամ՝ Թշնամասեր եղբար»: Հայոց ուսումնականները կը պահանջէին մեզանից մի քանի ծանօթութիւնք Շիլլերի վերայ, թէ ինչ է նորա արդիւնակատարութիւնը իբրև գերմանական բանաստեղծի ընդհանրապէսև թէ յիշեալ Ճարտարապետական գործը մասնաւորապէս, ի'նչ կշիռ ունի գերմանական մատենագրութեան մեջ որպես Դրամա: Կատարինք այդ արդարացի պահանջողութիւնը, համառօտապէս կարգելով տեղեկութիւնքը, և խնդրելով ուսումնականներից ուշադրութեան ընթեռնուլ մեր ծանոթութիւնքը, եթէ կամէին ըմբոնել այն փիլիսոփայական հայեացքը որ մատնագրութեան պատմաբանքը ունին Շիլլեր բանաստեղծի ուղութեան վերայ:

Յովհաննէս Քրիստափոր Ֆրիդրիկոս " իրերը ծնած է 1759 թուականի նոյեւմբերի 10-ին, Վիւրտեմբերդիայի Մարբախ քաղաքում: Սկսեալ 1773 թուականից գտնվում է, զինուորական ճեմարանումը Շտութդարտի մէջ, որ ասվումէր վերին կարոլոսեան դպրուց (huhe Karls schule), ուր պարապում էր, բժշկականութեան: Յետոյ դառնալով զինուորական բժիշկ, 1782 թուականին հրաժարվում է իւր պաշտօնից, և 1783-ին դառնում է թէատրոնական բանաստեղծ Մ՝անհէյմ քաղաքում, ապա տեղափոխվում, դէպի Դրեզդեն և Լեյպցիգ, իսկ 1787-ին դէպ ի Վէյմար: 1789 թ. Գեօթէի բարեկամական գործակցութեամբ կարգվում է Ենա քաղաքի համալսարանում՝ պատմութեան պրոֆեսոր էքստրաօրդինարիոս, ապա 1796 ին պրօֆեսսօր օրդինարիոս։ 1802 թ . ստանում է ազնուականութեան իրաւունք, իսկ 1803 ին կրկին վերադառնում, դեպի Վեյմար, ուր 1805 թուականի մայիսի 9-ին ) են վախՃանվում է, ապրած լինելով 46 տարի:

Բանաստեղծութիւնը, որպէս ամենայն Ճարտարութիւն, է արարիչ կերպարանութիւն և վերածնողութիւն աշխարհական և մարդկային կեանքի, երբ որ մեք գաղափարումենք սորանց Հոգու արար գործականութեամբ: Եվ որովհետև: Ճարտարութեան իսկութիւնը է ինքնիշխան և արարիչ նմանողութիւն գեղեցիկ բնութեանը, ուրեմն պարտ է բանաստեղծը հիմք առնուլ սորան, արտաքին յայտնութիւնը, ամենևին այնպէս, ինչպէս կերպարանող Ճարտարապետը, ըստ որում՝ բնութեան մէջ կարելի է գտանել Ճշմարտութիւնը և ամենավերին գեղեցկութիւնը։ Բայց եթէ սորա հակառակ բանաստեղծը հիմք է ընտրում` իւր համար գաղափարը (իդեան), այսինքն իւր ներքին հոգեղեն աշխարհը, այնուհետև ունի նա տեղիք խիթալու, մի գուցէ հակառակախօս լինէր իրականութեանը և այդպէս յառաջացնէը այնպիսի բանաստեղծական գործեր որ զուրկ էին այն յատկութենից որ առաջին և անպայմանաբար հարկաւոր էր ինքնիշխան կենդանութիւն ունենալու համար, այսինքն Ճշմարտութիւնը: Բայց թէև լինէին սակաւագիւտ յաջող դիպուածք, որ նորա բանաստեղծութիւնքը չհակառակէին ստուգութեանը, այնու ամենայնիւ այդպիսի բանաստեղծը համեմատելով նորա հետ, որ իւր ըմբռնողութիւնքը հիմնում, իրողական աշխարհի վերայ, գտանվում, այն անյարմար դրութեան մէջ, որ կապած ու կաշկանդած էր մի շատ աւելի նեղ սահմանում, քան թէ այն սահմանն է, ուր բաց ու արձակ դրած է արտաքին յայտնութեան բոլոր անչափելի աշխարհում: Այս կրկնապատիկ վտանգին ինքնագաղափարող բանաստեղծը կարող է այն ժամանակ միայն յաղթել, երբ այն գաղափարը, որ լցուցանում է նորա հողին, որի վերայ հաստատված են միշտ նորա բանաստեղծութիւնքը, համեմատ է մարդկութեան և բնութեան յաւիտենական օրէնքին, երբ նա այնպէս ամենապարունակ է, որ ամենայն արտաքին հայտնութիւն պիտոյ է ստորադրվի նորան: Շիլլերը ամենևին այլապէս քան թէ Գեօթէն, բնութիւնը և կեանքը բանաստեղծական հոգով ըմբռնող և արտաքին յայտնութեան աշխարհը արարչաբար որպես ինքնաստեղծ գործեր Ճարտարապետող ԳեօթԷն, հիմք է ընտրում՝ իւր համար գաղափարը և աշխատումէ իւր բանաստեղծական գործերի մեջ տալ այդ գաղափարին մի արտաքին, զգալի կարողութեանը ըմբռնելի կերպարանք: Բայց այդ գաղափարը, որի վերայ հիմնած են բոլոր է Շիլլերեան բանաստեղծութիւնքը, է ազատ... (անընթեռնելի շարվածք) գաղափարը, կամ, որ կամի ասել մի և նոյն բանը բարոյական հարկա... (անընթեռնելի շարվածք): Սոյն այս գաղափարը առաջնորդումէ, անյապաղ դէպ ի պատերազմ՝ ընդդէմ ամենայն բանի որ խափանարար էր նորան կամ՝ թէ հակառակախօս, որպէս արդարև Շիլլերի յառաջընթաց բանաստեղծութիւնքը, գրեթէ բոլորը առանց բացառութեան, նոյնքան կռիւներ են, որ տալիս է նա ընդդէմ անճշմարտութեան, ընդդէմ՝ վատթարութեան և անազատութեան: Բայց յետոյ, երբ որ արտաքին յայտնու թեան աշխարհը չէր այլ ևս երևում` նորան մի անպայման թշնամի ներհակութիւն գաղափարական աշխարհի, երբ որ նա սոսա մեջ ևս գտաւ այն Ճշմարտութիւնը որ նադադար խնդրումեր և որոնումէր, այնուհետև շնչումեն նորա բանաստեղծութինքը խաղաղութեան հանգիստ և բացայայտումեն ամենախորին հաշտութիւն իրողական և գաղափարական աշխարհի մէջ: Մի մեծ, մի սուրբ բնաւորութիւն միայն կարող էր ընտրել այս Ճանապարհը, առանց կորուսանելու իր անձը և Ճշմարտութիւնը, մի վերին իմացական գօրութիւն միայն կարող էր կատարել այն հսկայական պատերազմը արտաքին աշխարհի հետ, մի քաղցր և մեղմ` հոգի միայն կարող էր յաղթութեան մէջ գտանել խաղաղութիւն աշխարհի հետ: Այս պատճառով պարտ է մեզ ոչ թէ միայն է Շիլլերի բանաստեղծական հանճարի վերայ զարմանալ, այլև յարգել Շիլլերը որպես ազնիւ ու պատուական մարդ, որի մաքուր սիրտը կարող էր լինել հայելի աշխարհի, որի յետքումը, ինչպես ասում, Գեօթէն, որպէս մի անգոյ երևոյթ դրած էր այն, որ մեզ ամեններս յաղթահարումէ, այսինքն վատթարութիւնյո:

Առաւելապէս երկու մարդիկ են, որ կարող ազդեցութիւն են ունեցել Շիլերի կրթութեան վերայ. Քլոպշտքը և Գեօթէն: Յայտնի է, թէ Շիլլերը իւր մանկութեան ժամանակին որչափ բորբոքվել է և օգուտ է ստացել Քլոպշտոքից մանաւանդ, բայց աւելի յետագայ տարիներում՝ Գեոթէի ձեռքով առաջնորդվել է դէպի աւելի վերին գիտակցութիւնը Ճարտարութեան: Քլոպշտոքի ազգային բանաստեղծութեան մեջ, թէև դեռ ևս ամենևին անկերպարան, դրած էր առաջին ծիլը է Շիլլերեան գաղափարի, այսինքն աւելի վերին և ընդհանուր ազատութեան գաղափարի, որ ի հարկէ ըստ մեծի մասին յառաջանալով ժամանակի պայմաններից, Շիլլերի մէջ և յետո ևս ստացել է աւելի բացայայտ ազգային գունաւորութիւն, այնպէս որ գերմանացոց առաւել նոր բանաստեղծութիւնը երևում, որպէս գումարը Քլոպշտոքեան և Շիլլերևան գաղափարի: Եւս աւելի ակնյայտնի է Գեօթէի ազդեցութիւնը Շիլլերի վերայ. Շիլերը Գեօթէի ձեռքով մանաւանդ հասել է աւելի վերին ճարտարապետական կատարելութեան, և այն հաշտութիւնը իրականի և գաղափարի մեջ, մի էական յատարար նշան Շիլլերի առաւել յետոյ յառաջացած բանաստեղծութենների մէջ, պիտոյ է ընծայել մանաւանդ թէ Գեօթէի կենդանացուցիչ ազդեցութեանը: Եվ եթէ Շիլլերը Ճարտարապետութեան մասին կարող չէ հաւասարվիլ այն մեծ բանաստեղծապետին, այնու ամենայնիւ և Շիլլերի արդիւնակատարութիւնը այս մասին մեծ է. նորան սեփական է մի վերին կարողութիւն խոսքի ուժի մէջ . նորա բանաստեղծական դրուածքը - մանաւանդ աւելի յետոյ ժամանակի - թէ յօրինուածի և թէ լեզուի մէջ, որի քաղցրահնչութիւնը, ներդաշնակութիւնը և զուդակշիռ Ճարտարապետութիւնը հազիւ թէ կարող է գերազանցելի լինել, հաւասարապես ընտիր են:

Շատ բազմաթիւ են բանաստեղծական գրուածքը Շիլլերի, այլեւ բազմորինակ, այաինքն քնարերգականք, տաղերգականք, վերհամբարձ երգեցողութիւնք, իմաստասիրականք, խրատական առակք, այլաբանութիւնք, առեղծուածք, կարճ սիրերգութիւնք. թատոնականք, դրամայք արձակ և տաղաչափական ոճով. Նա իբրև պատմաբան շարադրած ունի երկու գլխաւոր գործ. պատմութիւն Երեսնամեայ պատերազմի և Ապստամբութեան Նիդերլանդացոց, այլև, փոքրիկ հատուածներ հին պատմութենից: Նորա դրամատիկական գրուածների պսակը համարվումէ Վիլհելմ Թելը որ յոյս ունինք մօտերումն տալու ի վայելումն մեր ազգի գեղեցկասէր ընթերցողներին: Յառաջ քան թէ մեր այս անգամն ընտրած «Մեսինական հարսը կամ՝ թշնամասեր եղբարքը» Շիլերի հանդէս կը բերինքը, թող ասենք մի քանի բառ այդ գործի արժանաւորութեան վերայ, ինչպէս դորան սահմանել են գերմանական ազգի ուսումնական դատաւորքը:

Շիլլերը այս դրամտիկական գործի մեջ ընդունել է հին Ճակատագիրը և միջին դարերի մէջ Րոմանտիկ անունով յայտնի բանաստեղծական նիւթը. բայց ոչ այնպիսի խելացի և շրջանկատ կերպով, որ դորանով մեր բարոյական և գեղեցկասիրական գաղափարքը ընդարձակվեին և զտվեին, այլ լիամասն անմիջականութեամբ, նիւթաբար և իմաստաբար կշիռ տալով նոցա: Գեօթէն արդարև իւը «Իֆիգենիայի» մէջ փորձ է փորձել զուգախառնելու միմեանց յետ Անտիկը և նորը, բայց Գեօթէն ըստ իւր բանաստեղծական առանձնութեան, որոնել է այդ զուգախառնութիւնը այն բանին մէջ, որ գերմանական զգացողութեան եղանակը նոյն չափով թափել է յունական նիւթի մէջ, որչափ կարող էր նա տանել, առանց կորուսանելու իւր բնաւորութիւնը: Սորանով առաջացել է մի շատ հաստատուն միախառնութիւն երկու միմեանց հակառակ ազգային գաղափարողութենների, այսինքն հին և նոր ժամանակի, այնպէս որ Գերմանացին և Հին Յոյնը ստիպուած էր այդ գործի մէջ խոստովանել իւր ազգային հարազատութեան գոնեայ երևոյթը: Մի խօսքով, միախառնութիւնը յունականի և գերմանականի եղել է զորակ...ամբ (դինամիկաբար, ներքին շարժառիթով): Գերմանական և նոր զգացողութեան եղանակը ստացել է մի այնպիսի չափ և այնքան մերկացել է իւր վերայից ախտականը (պաթօլօգիկականը), ինչքան որ կարելի էր դա, առանց ամենեին անհետ կացուցանելու իւր էութիւնը, այլև որ բացայայտվեր ախտի ախտակցութիւնը որ նոր ժամանակի առանձնութիւնն է. իսկ յունական նիւթը և Հին աշխարհահայեցութիւնը այնքան մեղմացուցած է և փոփոխել է իւր բնաւորութիւնը, ինչ չափով միաւորելի էր դա յունական հարազատութեան հետ: Եւ այդպես, բոլոր գործը առաջացուցել է մի վսեմական ստեղծուած հանճարի և ճարտարութեան, որ թէ յունական և թէ գերմանական ազգային հաեցողութենից հաւասարապէս հեռի է, և այսպէս կացուցանում է արդարև ամենավերին յաղթութիւնը Ճարտարութեան: Սորա հակառակ, Շիլլերի Մեսինական հարսը ցուցանում մի այլ տեսակ զուգախառնութիւն: Անտիկը և Րոմանտիկականը պահպանված են այս տեղ որպես ինքնիշխան արմատական մասունք և գերմանական զգացողութիւնը գործ է դրած որպէս կապակցութեան միջնորդ: Թէպէտ Ճարտարապետական կարողութեամբ յառաջացուցած միաւորութիւնը է նոյնպէս շատ կատարեալ, բայց Հիւլէական (ատոմիստիկաբար այսինքն մանր մունր արտաքին մասնիկներով), և գերմանական զգացողութիւնը յառաջացնում է միայն այս հիւլէական վերլուծութիւնը, որպէս դարձեալ վերստին լծակցութիւնը ինքն ըստ ինքեան միմեանց թշնամի իրողութենների: Այս թշնամութիւնը ներքուստ յառաջ է խաղում՝ բովանդակ գործի մէջ. այո՛ դա տալիս է նորան իւր յառաջագայութիւնը և ամբողջութիւն: Մի կողմում դրած է հարկաւորութիւնը, Ճակատագիրը, բնական ընթացքը բարկութեան, սիրոյ և վրէժխնդրութեան, միւս կողմումը ազատութիւնը, երկուղածութիւնը և մեղմասրտութիւնը. մի կողմում՝ անտիկը (հին հեթանոսականը), միւս կողմումը քրիստոնէականը և այլն. երկու միմեանց ներհակ իրողութիւնքը չեն հասանում՝ իւրեանց կերպարանագործութեանը և ճշմարտութեանը. ի զուր է աշխատում արքայական մայրը հաշտութեան միջնորդ լինել թշնամասէր եղբարց մէջ. բայց այո յաղաթումէ ճակատագիրը առանց որ և իցէ ներքին հարկաւորութեան: Այս յեղափոխութիւնը յօգուտ անտիկականին թէպէտ իրաւանցնումէ Շիլլերեան գործի ձևը և բնաւորութիւնը, այլև պահպանութիւնը կամ՝ մանաւանդ թէ կիրառութիւնը յունական պարերգուների: Բայց և այս յունական պարերգուները չեն պահպանված ողջ և անխառն, ըստ որում` ընդունել են իւրեանց մէջ ախտական և գործողական մասնակցութիւն որ սեփական է նոր ժամանակին: Այսինքն, որովհետև դրաման ունի մի էական յարաբերութիւն դեպ ի թէատրոնի բազմականքը, դորանով բացվումէ ի անձնական դատողութեան հանդէս. բայց յոյն հեղինակը իւր կերպարանող ճարտարապետական գաղափարով թողած չէ դորան ներս մանել ճարտարապետական գործի իսկութեան մէջ, այլ արտասքուստ տեղաւորել է միայն նորա մօտ: Նոր ժամանակի Ճարտարութեան մէջ պիտոյ է այդ անձնական դատողութիւնը որպէս քնարերդական մասնակցութիւն ներս մտանէ նոյն իսկ բանախօսութեան մէջ, և այս պատճառով անպատշաճ՝ են պարերգուքը. անպատշած են և այն ժամանակ, երբ որ մի հեղինակ եւ ստուգթեամբ նմանումէ դոցա, կուսակցութիւն և գործողութիւն միանգամայն ընծայելով դոցա. մինչ յունական թէատրոնի պարերգուքը իսկապէս, անկուսակից և առանց գործողութեան էին: Բայց այս բանս պիտոյ է արդարև այսպես ձևաւորվէր, եթէ պէտք էր գերմանական զգացողութեանը դորան ներս ընդունել իւր մէջ: Մեր ասածը պատշաճում, ի հարկէ ոչ այն հնագոյն անտիկ ժամանակին, երբ պարերգուքը այլ պատճառներով կացուցանումին դեռ ևս մի լրագործական մասը գործողութեան, այլ աւելի յետագայ Սոփոկլեան ժամանակին, երբ պարերգուների հարաբերութիւնը դրամայի հետ ուներ միայն մի արտաքին ձևակերպութիւն: Եթէ միտ դնելով այս բոլորիս, հիմք առնունք Շիլլերեան ձգտողութենների էութիւնը և նորա բնաւորութիւնը, երկուքին ևս յատկապէս անհամեմատ է այս գործը, բայց Գէօթէի էութեանը շատ համեմատ է Իֆիգենիան, և անտարակոյս է Շիլլերը յղացել է այս ստեղծուածը, կէս մի ցանկանալով, ինչ քան կարելի է, մօտենալ անտիկականին, և կէս մի աւելի խորին ներհակութեամբք յառաջացնել և աւելի տրագիկական ազդեցութիւն: Այս նպատակիս արդարև հասել է նա, բայց երբ որ քրիստոնէական և ազատ հոգու ճառագայթները անցանելով Ճակատագրականի մոտից, ներս են ծծվում սորանից, այնուհետև բոլոր ազդեցութիւնքը ստանումեն մի այնպիսի սարսափելի աղոտահնչութիւն, որ հողակոշտեր էին ընկնում՝ մի դագաղի վերայ ցածումը, և արդարև իսկական հոգեղեն նիւթը գործի նոյնպէս ևս անկշիռ բան է, որչափ դիակը որ բերվումէ հողի տակ: Գործի ներքին նիւթը լինելով դատարկ, Շիլլերի բոլոր կերպաձևական և կրակոտ զորութիւնը թափվել է մանրամասնութենների Ճարտարապետաբար մշակութեան վերայ, և նորան, եթէ անտես առնենք միւս խնդիրը, որ, իսկական բովանդակութիւնը լինելով աննիւթ և երկպառակ, բոլոր լրացուցիչ մասները ևս դորանով ստացել են մի երկդիմի դրութիւն յաջողվել է զարդարել սորանց մի այնպիսի ճոխութեամբ, որ խօսքի հանդիսաւորութեան և փառահեղութեան, հիւթալից երանգների, գեղեցիկ և ներդաշնակ տաղաչափութեան, թէատրոնական զգեստի և երևակայական պերճութեան, այլև միւս բաների մասին, որ պատկանումեն այն սարսափելի հարսանիքի արա քայական տօնախմբութեանը, ոչ մի գործը Շիլլերի կարող չէ համեմատվիլ սորա հետ: Մեր թարգմանութիւնը լինելու է արձակ բանաստեղծութեամբ և ոչ ոտանաւոր. այսինքն աշխատելով կենդանութիւն տալ լեզուին ազատ դարձուածներով և վերաթռիչ ոճով առանց կաշկանդելու խօսակցութիւնը չափի կշռի սահմանի մէջ: Այս րոպեիս կարող ենք մեք այսքանս առնել, առաւելը թողնելով այլ ժամանակի կամ` թէ քան զմեզ աւելի Ճարտարներին:

Նյութի աղբյուրը՝ Հյուսափայլ, 1861, չորրորդ տարեգնացք

576 հոգի