Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

06.11.2023  24:48

Գերմանական դրամատուրգիայից մեզ հայտնի անդրանիկ և տպագրված թարգմա- «սավորիչ, Դորպատի հա մալսարանի շրջանավարտ Խաչատուր Աբովյանի անվան հետ։ Դա Ավգուստո ՖրիդրիխԿոցերուի «Ադելաիդա ֆոն Վուլֆինգենեյա» մելոդրաման էր: Գերմանական դրամատուրգիային դիմելու հետագա փաստերն առնչվում են XIX դարի 50-ական թվականներից Մոսկվայում հրատարակվող «Հյուսիսափայլ» ամսագրի և նրա խմբագիր, նշանավոր հրապարակախոս, փիլիսոփա, լուսավորիչ Ստեփանոս Նազարյանցի հետ: Նա թարգմանել է Շիլլերի «Թուրանդոտ Իշխանուհին» (ըստ Կարլո Գոցիի), «Մեսինական հարսը կամ թշնամասեր եղբայրքը» պիեսները: Վերջինի թարգմանությանը նա կցել էր և իր Առաջաբանը: Սակայն Շիլլերի դրամատուրգիայի հայերեն թարգմանությունների ասպարեզում ամենամեծ վաստակը պատկանում է իր կրթությունը Գերմանիայում ստացած, այդ լեզվի գիտակ Գևորգ Բարխուդարյանին, որ XIX դարի 30- ականևրից սկսած մեկը մյուսի հետևից թարգմանել է «Օռլեանի կույսը», «Վիլհեմ Տելլ», «Դոն Կառլոս», «Ֆիեսկոն Ջենովայում», «Մարի Ստյուարտ» պիեսները, ինչպես նաև Լեսսինգի «Նաթան Իմաստունը» և Գյոթեի «Էգմոնտ» դրաման, որոնք մնայուն տեղ գրավեցին հայ թատրոնի խաղացանկում: Պիեսների այս շարքը լրացրեցին հայ թատրոնում ամենից շատ խաղացված «Ավազակներ» ու «Սեր և խարդավանք» դրամաները:

Գերմանական դրամատուրգիան  (Լեսինգ, Գյոթե, Շիլլեր) ոչ միայն թարգմանվել է, այլև արժանացել հա մշակութի ճանաչված գործիչների տեսական - գիտական հետազոտություններին: Հայ նոր ռեալիստական թատրոնի հիմնադիրներից՝ Միհրդատ Ամրիկյանը աշխատություն է տպագրել Հայնրիխ Հայնեի թատերական հայացքների մասին: Ավելի ուշ՝ փիլիսոփայության դոկտոր, դրամատուրգ Սեդրակ Թառայանը գրել է «Գյոթե» և «Շիլլեր» մենագրությունները, թարգմանելով նաև Զուդերման Հերմանի «Սոդոմի կործանումը»՝ գերմանական նորագույն հոգեբանական դրամայի անդրանիկ նմուշներից մեկը։ XX -րդ դարի սկզրի գերմանական ողջ դրամատուրգիայի թարգմանության բնագավառում խոշոր վաստակ ունեն Փիլիպոս Վարդանյանը և Ալեքսանդր Թարխանյանը։

Հայ թատրոնի խաղացանկում հատկապես լայն տարածում գտավ XX դարի սկզբի գերմանական նորագույն դրամատուրգիան՝ հոգեբանական, իմպրեսիոնիստական, սիմվոլիստական և մոդեռնիստական գունավորումներով, Զուդերման ՀերմանՊատիվ» «Ֆրիցխեն» «Հայրենական տուն»), Գևորգ ԿայզերԱռավոտից մինչև կեսգիշեր»), Վալտեր ՀազենկլեվերՆապոլեոնի արշավանքը»), Էռնեստ ՏոլնըՀոպլյա, մեք պարում ենք»), Ֆրանց ԲեյերլեյնԵրեկոյան շեփոր»), Լյուդվիգ Ֆուլդա («Հիմարը»), Անրի Բեռնշտեյն («Իզրաել»), Ֆրիդրիխ ՎոլֆԽրիստիան Բետց») Հերհարդտ ՀաուպտմանՄայրամուտից առաջ») և Բերտոլդ ԲրեխտԵրեք գրոշանոց օպերա»):

Գերմանական դրամատուրգիան ֆրանսիական, անգլիական, իտալական դրամատուրգիային համաավասար (Շիլլեր, Շեքսպիր, Մոլիեր, Գոլդնի) մնծապես նպաստել է հայ դերասանական արվեստի զարգացմանը։ Գերմանական դրամատորգիային խորապես ատեչված են եղել հայ մեծ դերասաններ Պետրոս Ադամյանը (Ֆրանց Մոոր, Կարլ Մոորը), Սիրանույշը (Ժաննա դը Արկ, Մագդա, Աքմալյա), Հովհաննես Այելլանը (Կարլ Մոոր, Ֆերդինանդ), Վահրամ Փափազյանը (Կարլ Մոոր), Հրաչյա Ներսիսյանը (Ֆերդինանդ, Հայնրիխ), Արուս Ոսկանյանը (Ռաուտենդլայն), Հասմիկը (Վիոտտիխեն

Գերմանական դրամատուրգիայի բեմական մարմնավորման ասպարեզում անգնահատելի դեր են խաղացել հայ նորագույն թատրոնի ճանաչված օջախները՝ Երևանի Գաբրիել Սունդուկյանի ու Լենինականի Վարդան Աճեմյանի անվան թատրոնները, անվանի ռեժիսորներ Լևոն Քալանթարի, Արշակ Բուրջալյանի, Վարդան Աճեմյանի, Հրաչյա Ղափլանյանի իրականացրած բեմադրություններով:

Երևանի Պետթատրոնի անդրանիկ աշխատանքներից էր Շիլլերի «Ավազակները» (պրեմիերան կայացավ 1922-ի փետրվարին ): Ռեժիսոր Լ. Քալանթարը իր նոր բեմադրության մեջ ընդգծեց բռնապետուքյան դեմ սոցիալական պայքարի մոտիվը, դրամայի հերոսներին չզրկելով շիլլերյան ռոմանտիկայից: Ֆրանց Մոորի դերը Միքայել Մանվելյանը խաղում էր դեռևս 1905 թվականից, և ռեժիսորը դերակատարի հետ մշակեց նոր բեմավիճակներ, կերպարին տալով ավելի ռեժիսորական մեկնաբանություն: Այս թատերաշրջանում հաջողություն ունեցավ նաև Հաուպտմանի «Ջրասույզ զանգը»՝ բնության չար ուժերը խորհրդանշող վհուկ Վիտտիխեմի (Հասմիկ) և ջրամրադ Նիկելմանի (Մ. Մանվելյան) կերպարների բազմագույն ու անկրկնելի մարմնավորմամբ:

Լենինականում 1984 – ին Վարդան Աճեմյանը բեմադրեց Շիլլերի «Սեր և խարդավան քը»: Միստիկայից և սենտիմենտալիզմից խուսափելու նպատակով նա վերադասավորել էր պինեսի մի քանի պատկերները, փոփոխել նաև վերջաբանը: Լուիզայի և Ֆերդինանդի կործանումն ընդունվում էր իրիև, նրանց սիրո հաղթանակ: Այս հերոսական ողբերգության մեջ Վարդան Աճեմյանը և դերասան Լևոն Զոհրաբյանը հատուկ նշանակություն տվեցին ծերուկ Միլլերի կերպարին, օժտելով նրան մարդկային արժանապատվության խոր զգացումով և նուրբ հումորով:

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հայ թատրոնում լայնորեն տաարածվեց դրամատուրգ Ֆրիդրիխ Վոլֆի «Պրոֆեսոր Մամլոկ» հակաֆաշաական դրաման: Բուն կերպարի լավագույն դերակա տարնևրից էին Գուրգեն Ջանիբեկյանը՝ Սունդուկյանի և Ցոլակ Ամերիկյանը՝ Լենինականի թատրոններում:

Գերմանական դրամատուրգիայի լայն տարածումը հայ թատրոնում նպաստեց և ռոմանտիկական-ռեալիստական խաղաոճի խորացմանը և սրեց հայ թատրոնին հոգեհարազատ սցիալական բողոքի, սոցիալական անարդարության ու բռնապնտության դեմ մղվող պայքարի թեման, թեմա որ կարմիր թելով անցավ XIX և XX դարերի հայ Նոր թատրոնի պատմության բովով: Այն օգնեց նաև հայ թատրոնի առաջ այսօր ծառացած գեղագիտական լայն ու ընդգրկուն սկզբունքների հաստատմանը:

586 հոգի