Երեկ Համազգային թատրոնի բեմում դիտեցի Դոնալդ Լի Կոբուրնի «Ջին խաղը» տրագիկոմեդիան։ Բեմադրությունն իրականացրել էր Արման Նավասարդյանը, իսկ գլխավոր դերերում վաստակավոր արտիստներ Դավիթ Հակոբյանը և Գրետա Մեջլումյանն էին։ Մարդ, ով իր համար բացահայտում է ռեժիսուրայի աշխարհը, հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես կարելի է մեկ տարածքում՝ առանց դեկորների փոփոխության, առանց իրադարձային կտրուկ զարգացումների, ստեղծել ներքին լարվածությամբ լի ներկայացում։

Պիեսը ծերանոցում հայտնված երկու տարեց մարդկանց մասին է։ Ներկայացումը կառուցված է մեկ տարածքում՝ ծերանոցի պահեստային մասում, առանց կտրուկ իրադարձությունների, և ամբողջությամբ հիմնված է դերասանների խաղի վրա։ "Дьявол в деталях", և իսկապես, այս ներկայացման ամբողջ ուժը հենց այդ փոքր թվացող դրվագների մեջ էր։ Այն, ինչ տեսնում էի բեմում, մարդն էր՝ իր ցավով, կարոտով, տագնապով։ Եվ այդ մարդը կարող էր լինել քեզ շատ մոտ կանգնած մեկը։ Կամ՝ դու ինքդ։
13.05.2026