Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Այն, ինչն անվանում ենք ԿՅԱՆՔ, եւ ինչով զբաղվում ենք ցերեկները, իրականում թատրոն է` տարբեր դերակատարներով, հաճախ` սցենարը վատ սերտած դերակատարներով։ Իսկ Իրականությունը անվանակոչել ենք Թատրոն եւ այցելում ենք հազվադեպ, երեկոյան մի քանի ժամով։ Թատրոնը Իրականությունը հասկանալու ամենաճշգրիտ, ամենանուրբ արծաթե բանալին է։ Կշիռ ունի ու չի կուրացնում իր փայլով։ 

Ամեն անգամ Համազգային թատրոնում Իրականության խորհուրդների մի նոր տրցակ եմ վերցնում ինձ համար։ «Սուրբ Անտոնիոսի հրաշքը» հենց մարդկային տաղանդի` որպես հրաշագործության, արդյունք է։ Համազգայինի պես թատրոն ունենալը մեզ նման փոքր ազգի եւ փոքր պետության համար մեծ շքեղություն է։ Տեսնում ենք, բայց չենք հավատում, ունենք, բայց չենք գնահատում։ 

Կոստան Զարյանը իր «Նավատոմարում» գրում է (1923 թվականին). «Ու հայ ժողովրդի սրտի մեջ մեռած մի բան կա, կենդանական։ Ոչ մի կրոնական տենչանք, ոչ մի տվայտանք։ Հայ ժողովուրդը երբեք փիլիսոփայական որոնում չի ունեցած, ահա ինչու համար նրան հեշտ է կառավարել»:  Թող լեցուն լինեն մեր դահլիճները, որ լցվեն մեր հոգիները խորհուրդներով ու փիլիսոփայական որոնումներով։

12.05.2026

ԳԱԳԻԿ Աղբալյան

95 հոգի