Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Երեկ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում դիտեցի տաղանդավոր ռեժիսոր Նարինե Գրիգորյանի «Սուրբ Անտոնիոսի հրաշքը» ներկայացումը: Մինչ ներկայացմանն անդրադառնալը ուզում եմ շնորհակալություն հայտնել տաղանդավոր ռեժիսորին, բոլոր դերասաններին և բոլոր-բոլորին այդպիսի «հրաշք», նմանը չունեցող, մեծ գեղարվեստական արժեք ունեցող ներկայացման համար, որի կարիքն իսկապես հանդիսատեսն ունի: Չեմ ուզում սյուժեն պատմել, որպեսզի անպայման գնաք և դիտեք:

Միայն ասեմ, որ այն Սուրբ Անտոնիոսի կյանքի մի հայտնի դրվագի մասին է, երբ նրա հավատն ու աղոթքը հրաշքներ են գործում։ Ըստ ավանդության՝ նա մարդկանց օգնում էր գտնել կորցրած իրերը, բժշկում հիվանդներին և իր քարոզներով շատերին բերում հավատքի։ Սակայն Մորիս Մետերլինկի պիեսը միայն հրաշքի մասին չէ․ այն նաև մարդկանց հավատքի, շահասիրության, կեղծիքի ու իրական արժեքների մասին է, երբ անսովոր դեպքը բացահայտում է յուրաքանչյուրի իրական դեմքը։

Ռեժիսոր Նարինե Գրիգորյանը շատ հետաքրքիր ձևով՝ տիկնիկանման մարդկանցով է բեմադրել ներկայացումը: Այսինքն՝ տիկնիկները ոչ թե պարզ ձևականություն են, այլ գաղափարական միջոց՝ ցույց տալու համար, թե ինչպես են մարդիկ երբեմն դառնում իրենց վախերի ու շահերի «տիկնիկները»:

14.05.2026

ՎԱԼՅԱ Գոքոյան - Կաժոյան

129 հոգի