Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Էն, ինչ էսօր Տիկինիկայինի բեմում էր, աննկարագրելիորեն ոգեւերեց․ մի կողմից չեմ կարծում, թե թատերական արվեստը կարող է պատասխանել հարցադրումներիս, որոնք կապված են երկրին, երկրից դուրսին ու առհասարակ ներսին ու դրսին․․․ Բայց գիտե՞ք՝ լինում են պահեր, երբ էդ ամենը միանգամից խառնվում է․ "The Best of Shakespeare"-ն էսօրվա պատահարն էր, որը հազար ու մի բան մեջս խառնեց։

Դիպլոմային աշխատանք, որն աշխատանք էր բառիս բուն իմաստով ամեն միմիկայի, ամեն դետալի, ամեն շարժման վրա․․․ Թողնելով մի կողմ որոշ մանրուքներ, որոնք վերաբերում են բեմական խոսքին․․․ Բրավո՛ Զառա Անտոնյանին, բրավո մի ամբողջ ավարտական կուրսի։ Հրաշալի էր ուղղակի։ Տղաներից մի քանիսը մեկ ամիս անցնելու են պարտադիր զինվորական ծառայության․․․․ Այս տարվա վերջին ներկայացումը մայիսի 25-ն է։ Բաց մի՛ թողեք...

21.05.2016

ԱՆՈւՇ Քոչարյան

532 հոգի