Համազգային թատրոնում սարոյանական Թրեյսիի վագրն է, որը բեմադրելը կարծում եմ շատ դժվար գործ է։ Առհասարակ սարոյանական տեքստի բեմականացումը արդեն իսկ մարտահրավեր է, իսկ Թրեյսիի վագրի որոնումը` առավելևս. Ինչևէ, հիսունականների վայբը, էներգիան ու ամերիկյան երազանքի որոնումը հանդիսատեսը զգում է բեմում նստած` շրջապատված դերասաններով, որոնք մեկ սուրճ են հյուրասիրում, մեկ` շոկոլադ, բայց ինչ֊որ պահից սկսած սարոյանական հեգնանքը դառնում է ավելի լուրջ, դաժան և նույնիսկ ողբերգական։

Ի զուր չէ, որ այս գործը ամերիկյան մամուլը չկարողացավ ընդունել և հասկանալ... Քանի որ սարոյանական «բարի» մարդիկ այս անգամ իրենց ներքին վագրին բաց էին թողել։ Թրեյսիի դերում Նարեկ Բաղդասարյանն է, որը Ջոն Տրավոլտայի pump fiction- ի հերոսին է հիշեցնում, ու ամեն անգամ զարմացնում է իր էներգիայով: Այնպես որ, այս Թրեյսին իր վագրի հետ արժանի է ուշադրության։ Դուք էլ ձե՛ր վագրին վերցրեք ու դեպի թատրոն...
15.10.2026