Սեղմիր
ՄԵՐ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ
ՍԱՌԱ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ - արվեստագիտության թեկնածու, թատերագետ-կինոգետ, դրամատուրգ-սցենարիստ: Ծնվ. 18.09.1977թ. Երևանում: 1999թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ռուսական բանասիրության ֆակուլտետը: 2000-2004 թթ․ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի թատրոնի և կինոյի բաժնի ասպիրանտուրա: 2007 նոյեմբեր, Դասավանդման դիստանցիոն տեխնոլոգիաները, Մ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարան, ՌԴ: 2008-2010թթ. սովորել է Բոլոնիայի համալսարանի (Իտալիա) Կինոյի, հեռուստատեսության և մուլտիմեդիա արտադրության մագիստրատուրայում: 2013 հունիս-հուլիս, «Վավերագրական կինոն թվային դարաշրջանում» դասընթաց, Կենտրոնական Եվրոպայի համալսարան, Բուդապեշտ, Հունգարիա: 2017 թ․ ապրիլ-հունիս, Սցենարի վարպետության խորացված դասընթաց․ Ֆիլմոշկոլա, Մոսկվա, ՌԴ: 2018 թ․ նոյեմբեր, Սցենարական դասընթացներ, Բրիտանական խորհուրդ, ՀՀ: 2001-2008թթ. դասախոսել է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում: 2003թ.-ից ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնի ավագ գիտաշխատող է: 2010-2011թթ. աշխատել է որպես գրական մասի վարիչ` Սոս Սարգսյանի անվ. պետական համազգային թատրոնում: 2011թ-ից առ այսօր Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի դոցենտ: 2019 թ․- մինչ օրս «Օրդերֆիլմ Փրոդաքշն», սցենարիստ, խմբագիր: 2019 թ․ դեկտեմբեր - հրավիրված դասախոս, Paul Valery համալսարան, Մոնպեյլե, Ֆրանսիա: 2019-2022 թթ․ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ստեղծագործական և հեռանկարային զարգացման գծով պրոռեկտոր: 2023թ.-ից ԵԹԿՊԻ ռեկտոր: 2004-2006 թթ․ Երիտասարդ արվեստագետների խորհրդի գիտքարտուղար 2004-2012թթ. Երիտասարդ արվեստաբանների խորհրդի անամ: 2010 թ-ից առ այսօր Ազգային թատերական ստեղծագործական միավորման խորհրդի անդամ է: 2010 թ․ «Ներկայի վերականգնումը» արդի դրամատուրգիայի միջազգային փառատոնի գեղարվեստական համակարգող: 2011 թ․ Հայաստանում իտալական ֆիլմերի առաջին շաբաթվա էքսպերտ և գեղարվեստական համակարգող: 2012 թ․ Երիտասարդ ռեժիսորների աջակցման ծրագրի կոմիտեի անդամ: 2012 թ․ Հայաստանում իտալական ֆիլմերի երրորդ շաբաթվա փորձագետ և գեղարվեստական համակարգող: 2016 թ․ «Ծիրանի ծառ» էթնոգրաֆիկ ֆիլմերի միջազգային փառատոնի ժյուրիի անդամ: 2016-2022 թթ․ ՀՀ ԲՈԿ-ի 17․00․01 մասնագիտական խորհրդի անդամ: 2019-2022 թթ․ ԵԹԿՊԻ-ի գիտական խորհրդի անդամ: 2019 մինչ օրս, «Կանթեղ» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ: 2020թ.-ից «Թատերակետեր» թատերագիտական կայքի փորձագիտական խորհրդի անդամ: 2021 թ․ մինչ օրս «Studia Teatralne w Europie Srodkowo-Wschodniej» ամսագրի խմբագրական խորհուրդ, Վարշավա, Լեհաստան: 2022 թ․ «Ծիրանի ծառ» էթնոգրաֆիկ ֆիլմերի միջազգային փառատոնի ժյուրիի անդամ: 2010 թ․ - «Կոսմոս․ ձայներ խորից դուրս», Լավագույն վավերագրական ֆիլմ, «Լիբերո Բիզարի» հիմնադրամի միջազգային կինոփառատոն, Սան Բենեդետո դել Տրոնտո, Իտալիա: 2017 թ․- «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» (ռեժ․՝ Նարինե Գրիգորյան), Գրանպրի, «Ասպինդիս» միջազգային մոնոդրամայի փառատոն, Վիլնյուս, Լիտվա: 2018 թ․- «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» (ռեժ․՝ Նարինե Գրիգորյան), առաջին մրցանակ, «Թեփսիս» միջազգային մոնոդրամայի փառատոն, Կիլ, Գերմանիա: 2018 թ․- «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» (ռեժ․՝ Նարինե Գրիգորյան), «Արտավազդ» ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակ, Երևան, ՀՀ: 2019 թ․- «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» (ռեժ․՝ Նարինե Գրիգորյան), «Մոնոկլ» միջազգային մոնոդրամայի փառատոն, Սանկտ-Պետերբուրգ, ՌԴ: 2021 թ․ - Տարվա լավագույն պիես, «Արտավազդ» ազգային մրցանակաբաշխություն, Երևան, ՀՀ: 2023 թ․ - «Դավիթի այգին» վավերագրական ֆիլմերի նախագիծ, JiHlava վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի «Հատուկ հայացք» մրցանակ, «Meeting Point»: կինոֆորում, Վիլնյուս, Լիտվա:
2127 հոգի