Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ
ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆ- արվեստագիտության թեկնածու: 1997-2001թ.թ. սովորել է ԵԹԿՊԻ-ում` թատրոնի և կինոյի դերասան մասնագիտացմամբ: 2001-2004թ.թ. ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ասպիրանտ (Ատենախոսության թեման` «Շիրվանզադեի թատերկան էսթետիկան»): 2002-2009 թթ.- Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող: 2003թ.-ից - Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գրական մասի վարիչ: 2003-2004 թթ.- Երևանի պետական համալսարանի արվեստաբանության ամբիոնի դասախոս(«Թատրոնի ընդհանուր պատմություն» առարկան): 2004 թ.-ից- ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող: 2007-2008թթ.- «Սկենե» առաջին թատերական թերթի հիմնադիր, խմբագիր: 2009թ.-ից- «Ազգային թատերական ստեղծագործական միավորում» ՀԿ-ի նախագահ: 2009-2017թթ.- Մատենադարանի արխիվային բաժնի վարիչ: 2010-2017թթ.- «Թատրոն-X» հանրապետական փառատոնի նախագահ: 2010թ.- «Ներկայի վերականգնումը» I միջազգային դրամատուրգիական փառատոնի նախագահ: 2011-2013թթ.- «Երիտասարդ բեմադրիչների աջակցման նախագծի» հեղինակ և ղեկավար: 2012թ.- «Կանխարգելիչ կոնսերվացումը՝ թանգարանային հավաքածուների պահպանման հիմնական գործոն. ձեռագիր ֆոնդեր» /ՅՈՒՆԵՍԿՕ / տարածաշրջանային գլխավոր համակարգող: 2013-2017թթ.- ԵԹԿՊԻ-ի թատերագիտական կուրսի: 2014-2018 թթ.- հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն Մատենադարանի տնօրենի խորհրդական` թանգարանային կառավարման և ԱՊՀ մասնակից պետությունների հետ կապերի գծով: 2017թ-ից-«Դանտե Ալիգիերի» ասոցիացիայի երևանյան կոմիտեի տնօրենների խորհրդի անդամ: 2017-2019թթ.-Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն: 2019-2023թ.թ. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ: 2023թ.-ից հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն Մատենադարանի տնօրեն:
1133 հոգի