Սեղմիր
ՄԵՐ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ
ՏԻԳՐԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ - թատերական քննադատ, հրապարակախոս, ՀԹԳՄ անդամ: Ծնվ. 05.011982թ. Երևանում: 1999թ. ավարտել է Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 միջնակարգ դպրոցը: 2001 - 2003թ.թ. ծառայել է Հ.Հ. Զինված ուժերում: 2007թ ավարտել է ԵԹԿՊԻ թատերագիտական բաժինը: Ետբուհական կրթությունը ստացել է` 2010թ-ից ցայսօր մասնակցելով քսանից ավել մշակութային տարաբնույթ վարպետության դասերի: 2024թ. Գլեբ Սիտկովսկու «Թատերական բլոգերության» և Վիկտոր Ռիժակովի «Ակուստիկ դրամայի» միջազգային դպրոցների մասնակից: Եղել է հանրապետական, միջազգային թատերական փառատոների և կինոփառատոների ժուրիի կազմում, կամ փորձագիտական հանձնախմբի անդամ: 2024, 2025թ.թ. «Արտավազդ» ազգային թատերական մրցանակաբաշխության փորձագիտական հանձնախմբի անդամ: 2016թ. Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնում համակարգել և վարել է «Պլաստիկ արվեստների զարգացման միտումները, պատճառներն ու հետևանքները» խորագրով միջազգային կոնֆերանսը: 2018(Երևան), 2021(Տաշքենդ), 2024(Ալմ աթի) թ.թ. որպես թատերական քննադատ մասնակցել է «Միասին» երիտասրդական միազգային թատերական համաժողվին: 2008-2010թ.թ. աշխատել է «Ավանգարդ» շաբաթաթերթում իբրև լրագրող: 2009թ. «Երևան» հեռուստաընկերության լրատվական բաժնի հեռուստալրագրող: 2012թ. «Երևան» ամսագրի թատերական թղթակից: 2013-2014թ.թ. «ImYerevan.com» կայքի թատերական մեկնաբան: 2016-2020թ.թ. «ԱԶԳ» շաբաթաթերթի թատերական թղթակից: 2017-2020թ.թ. «Tatron-Drama.am» կայքի թատերական մեկնաբան: 2017-2018թթ. Մշակույթի նախարարին կից հասարակական խորհրդի անդամ: 2019-2021թ.թ. Մհեր Մկրտչյան Արտիստական թատրոնի գեղարվեստական խորհրդի անդամ: Հեղինակ է հարյուրից ավել թատերագիտական (պատմատեսական, թատերախոսական), մշակութաբանական, հրապարակախոսական հոդվածների ու գրական վեճի: Ինչպես նաև հասարակական և մասնագիտական հարցազրույցային խորագրերի: 2021թ. կինոռեժիսոր, կինոքննադատ Սեգ Կիրակոսյանի հետ միասին հեղինակել են «Կինո+Թատրոն» վերլուծական հաղորդաշարը: 2020թ. Ժամանակակից արվեստի «Արէ» միջազգային փառատոնի «Համերկլավիր» ծրագրի շրջանակում հեղինակել է «Հրաժեշտ պատկերագրքերին» վիդեոպերֆորմանսը՝ Յասմինա Ռեզայի համանուն ստեղծագործության հիման վրա: 2021, 2022, 2023, 2024 թ.թ. միջազգային ցուցահանդեսներում հեղինակել է «Ձևի ճգնաժամ», «Քաոտիկ աշխարհի անժամանակ դրոշը», «Քս-Քս» և «ՍՌ» ինստալյացիաները: Նեղ մասնագիտական հետաքրքրություններն են արվեստի ընկալման և ստեղծագործական հոգեբանություններն ու մնջախաղը: 2020, 2021, 2022, 2023, 2024 թ.թ. համակարգել է ՀՀ ԿԳՄՍ-ի և ՀԹԳՄ-ի կողմից իրականացվող ««Թատերակետեր» թատերագիտական կայք» դրամաշնորհային նախագիծը: Նույն թվականից ցայսօր աշխատում է որպես «Թատերակետեր» թատերագիտական կայքի համակարգող-խմբագիր: 2021-2024 թ.թ. Երևանի Մնջախաղի Պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարի խորհրդական: 2022թ.-ից ՀԹԳՄ թատերագիտության գծով քարտուղար:
2225 հոգի