Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ
Հրապարակախոս, հասարակագետ, քննադատ, գրական-հասարակական գործիչ։ 1865 թվականից թղթակցել է Մեղու Հայաստանի, Հայկական աշխարհ ու Պոլսի Մասիս պարբերականներին։ 1872 թվականի հունվարի 1-ին Գրիգոր Արծրունին հիմնադրում է «Մշակ» թերթը, որի խմբագիրն էր մինչև մահը։ Հրապարակախոսական գործունեությանը զուգընթաց Գրիգոր Արծրունին զբաղվել է գրական ստեղծագործությամբ։ Գրել է հուշագրական բնույթի գործեր, «Էվելինա» (1891 թ.) վեպը, պատմվածքներ, ակնարկներ, ֆելիետոններ և այլն։ Հարուստ է մանավանդ նրա գրական-քննադատական ժառանգությունը։ Դեռ հայդելբերգյան շրջանում դրել է իդեալներ առաջարկող և հասարակության ախտերն անխնա մերկացնող գրականության զարգացման պահանջը, շեշտել ռոմանտիկական և ռեալիստական արվեստը հասարակության կենսական շահերին ծառայեցնելու միտքը։ 1880-ական թվականներին Գրիգոր Արծրունին հրաժարվել է ռոմանտիկական գրական ուղղությունը պաշտպանելու նախկին դիրքավորումից։ Գրական-ռեալիստական շարժման վերելքի պայմաններում նպաստել է գեղագիտական նոր ըմբռնումների հաստատմանն ու հասարակական ճանաչմանը։ Տվել է ռեալիզմի նոր սահմանում՝ ելնելով տիպականության, տիպ-կերպարի այն ժամանակ քաղաքացիություն ստացած ըմբռնումներից։ Տիպը բազմազան ու բազմաթիվ անհատականությունների ընդհանրացման արդյունք է, «մի գեղարվեստական անձնավորություն», որն իր մեջ առնում է հոգեբանությունների ու բնավորությունների տիպական միջինը։ Ստորագրել է Նիոբե, Ասիացի, Է․ Շատիրավացի կեղծանուններով։
860 հոգի