Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ
Բնասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, թատերագետ:1916-1918 թվականներին աշխատել է որպես գյուղական ուսուցիչ։ 1927-1930 թվականներին աշխատել է «Մարտակոչ», «Պրոլետար» (Թիֆլիս) թերթերի և «Նոր ուղի» (Երևան) հանդեսի խմբագրություններում։ 1939թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1946-1949 թվականներին դասախոսել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1945 թվականին «Շեքսպիրը հայերեն» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ Ստալինյան ռեպրեսիաների հետևանքով 1950թ. խորհրդային իշխանությունները Երևանում նրան անհիմն ձերբակալել են և մեղադրանք առաջադրել «հակահեղափոխական, հակախորհրդային, ազգայնամոլական գործունեություն» ծավալելու համար: Հինգ տարի անցկացրել է աքսորավայրում, ապա վերադարձել Երևան: 1963 թվականին «Հայ դրամատուրգիայի պատմություն» ատենախոսություն դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ Կատարել է թարգմանություններ ֆրանսերենից, անգլերենից, ռուսերենից։ Հեղինակել է նաև Ժասմեն (Երևան, Հայպետհրատ, 1959) աշխատությունը:
792 հոգի