Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

17.07.2022  2:57

I

Ընթերցողը երևի յիշում է, որ խօսելով մի յօդուածի մէջ բարեկենդան շաբթին գերմանական կլուբում տուած երկու ներկայացումների մասին, ես ասացի թէ դէպի սիրողները մենք պէք է ներողամիտ լինենք, գնահատելով նոցա բարի ձգտումները և նպատակը Այժմ այդ սիրողները խումբ դարձան... նոցա գործունէութիւնը դառնում է հասարակական գործունէութիւն և ենթարկվում է ուրեմն օրագրութեան քննադատութեանը և ապա հասարակական կարծիքի դատաստանին։

Կարո՞ղ ենք առաջուայ պէս ներողամիտ լինել դէպի այդ պարոնները

II

Այս ապրիլի 9-ին աֆիշայից տեղեկանալով թէ հայէրեն «Ֆաուստ» են տալիս, ես գնացի թատրօն, թէև արդեն մի անգամ տեսաց էի գերմանական կլուբում Թատրօնի շինութեան անցքումը պատահում է հին ծանոթներից մինը, որն հարցնում է, – «Ամերիկեաննն էլ կը ներկայացնէ՞ այսօր, չգիտե՞ս»։ - Ոչ, պատասխանեցի։ - Ուրեմն ո՞վ է խաղում» - Ահա քեզ աֆիշա, կարող ես կարդալ։ - «Այդ բոլոր անուններից միայն երկուս եմ ճանաչում, տ. Սաթենիկ և պ. Կարապետեան, որոնք առաջ էին խաղում հին խումբի հետ։ Մնացածները անծանօթ անձեր են»։

«Ինչի՞ չկար Չմշկեան, ինչի՞ չկայ Ամերիկեան, այդ կրկնեցին շատերը»։

III

Կար    ժամանակ (տաս տարի առաջ), երբ հայկական թատրօնական խումբը ողբերգութիւններ էր ներկայացնում... Սամէլ,  Արշակ II…,            Վարդան որոնք որպէս հայկական գրուածներ նշանակութիւն կարող էին ունենալ, բայց եթէ նոցա վերանայէինք արհեստական աչքով, եթէ համեմատէինք նոցա եւրօպական գրուածների         հետ,– նոցա  արհեստական արժանաւորութիւնները շատ չնչին մեզ կերևային։ Խումբը սխալվելով, թափառելով կարողացաւ ժամանակով ճանաչել ժողովրդի պահանջները և փոխանակ ողբերգական ու պատմական պիեսաների, սկսեց ներկայացնել ժողովրդի կեանքից առած կենդանի թէ ընտանեկան և թէ հասարակական երևոյթները։

IV

Բայց վերադառնանք ապրիլի 8-ի ներկայացմանը։ Թատրոնի դահլիճում իմ բարեկամիս կողմը նստած մինչև որ վարագոյրը չբացվեցաւ, ես նայում էի բազմաթիւ հասարակութեան   վերայ..Դու պիեսայի հետ ծանոթ ես», յանկարծ հարցրեց ինձ բարեկամս։ - Այո՛, մի անգամ ներկայ եմ գտնվել նորա ներկայացմանը։ - «Այդ ի՞նչ տեսակ Ֆաուստ է, - եթէ Գեօթէի գրած ողբերգութիւնն է, ես շատ ուրախ կլինէի նորան մեր բեմն վրայ տեսնելու։ Բայց աֆիշայի վերայ գրած է օպէրէտայ, այդ ի՞նչ պէտք է լինի... երևի երաժշտութիւն և երգեր կլինեն»։ - Ես զարմանում եմ քո եսականութեան վերայ, պատասխանեցի ես, դու ասում ես, որ ուրախ կլինես Գեօթէի Ֆաուստը տեսնելու, բայց մտածիր փոքր ինչ և ուրիշների վերայ, մտածիր ժողովրդի վերայ։ Գեօթէի ողբերգութիւնը, ի հարկէ անհամեմատ բարձր է դեռ երեխայական հասակում գտնվող մեր արհեստի ստեղծուածներիցբայց իսկ այն պատճառով, որ նա չափազանց բարձր է, որ նա հանճարի ծնունդ է, որ նա հիմնվում է մեր ազգին անծանօթ գերմանական ժողովրդական աւանդութիւնների վերայ – նա գրաւել չէ կարող հայ հասարակութիւնը։

Գեօթէն հրատարակեց Ֆաուստի աոաջին մասը 1804 թուին միայն, իսկ Ֆաուստի ժողովրդական աւանդութիւնը կենդանի էր Գերմանիայում Գեօթէից առաջ։

«Դու ուրեմն կարծում ես, որ մենք գերմանական այն աւանդութեան հետ ծանօթ չլինելով, չենք կարող և Գեօթէի գրվածը հասկանալ»։

- Այդ բոլորովին ճիշդ է, և ես սորան կաւելացնեմ, որ այն ազգը, որ ինքն իւր աւանդութիւնների յիշատակը կորցրել է, գրեթէ անընդունակ է ըմբռնել և ուրիշ ազգի ժողովրդական աւանդութիւններից մշակուած հանճարեղ գրվածը։ Վերջապե՛ս դու գիտես, որ Գերմանիայում անգամ «Ֆաուստ» կատարելապէս չեն հասկանում, ո՞ւր մնաց որ մենք հասկանանք. «Ֆաուստ»-ը մի այնպիսի գրված է, որի մասին հազարաւոր քննդատութիւններ հրատարակվեցան զանազան լեզուներով, որի գաղափարի մեկնութեանը համալսարանի պրօֆէսորներից շատերը երեք, չորս ամսվայ դասախօսութիւններ են նուիրում։

V

Բայց վարագոյրը բացվեցաւ և մենք դադարեցինք խօսակցութիւնը։ Խաղը սկսվեցաւ։ Քանի լսում էինք ու նայում էինք, այնքան աւելանում էր մեր զարմացքը...

Այդ ի՞նչ է վերջապէս, բացականչեցինք երկուսս էլ։ Ոչ օպէրա է, ոչ էլ դրամա երաժշտութիւն, իտալական խօրիստների երգեցողութիւնը... բենգալեան կրակ, հրաշալի դեկօրացիաներ և անփորձ դերասանների խաղ, և անշնորհ շարժմունքներ։

Երկու գործողաթիւնների մէջ ժամամիջոցում ես բարեկամիս հետ անցքումը մանգալով, հարցրեցի նորան ինչպէս է հաւանամ նա այդ հրէշաւոր ներկայացումը։ - «Գիտես, պատասխանեց նա, որ այդ մարդիկը գործնական մարդիկ են… նոքա լաւ ըմբռնեցին մեր տգէտ և հնամոլ ժողովրդի պահանջմուքր... Այո՛, դուք սաստիկ կսխալվէք, եթէ կուզենաք ժողովրդին իր կեանքի կենդանի երևոյթները, իր պակասութիւնները ցոյց տալ, եթէ կկամենաք ցոյց տալ նորան ինչպէս նորա ընտանեկան կեանքը լի է նախապաշարմունքներով, ինչպէս կոպիտ հայրը բռնադատում է իր ադջկանը, ինչպէս հարուստը կողոպտում է աղքատին և ալլն։ Հասարակութիւն չէ համակրում նորան դաստիարակելու այդպիսի ձգտումներին: Նորան ինչ է հարկաւոր... բենգալեան կրակ, երաժշտութիւն (որի արհեստական արժանաւորութիւնը անգամ նա չէ գնահատում), նորան հարկաւոր է արտաքին ձևեր, աչքի դիպչող երևոյթները, դէկօրացիաները, աղմուկ... Հարկաւոր է շողոքորթել նորա հակումներին դէպի վայրենի զուարճութիւնները, հարկաւոր է շողոքորթել նորա կրքերը, հեշտասիրութեան զգացմունքին։ Որ «Ֆասուտ»-ը նորան հասկանալի և հաճելի լինի, պէտք է համեստ, սիրող և աշխատասէր գերմանացի Մարգարէտ աղջիկը մի թեթևամիտ և... կին ներկայացնել,- պէտք է դէպի յաւիտենական ճշմարտութեան ճանաչողութիւնը միշտ ձգտող ինքն Ֆաուստի վսեմ անձականութիւնից մի չնչին էակ, միայն հեշտասիրութեան զգացմունքին նուիրված մարդ շինել... Նկատել ես դու այդ անճոռնի թարգմանութեան ներկայացման ժամանակ, ո՞րտեղ էր ծափահարում ժողովուրդը... նա այնտեղ իր ծափահարութիւններով արժանացրեց, երբ Ֆաուստը գրկեց իր սիրեկանը, կամ նմանապէս այնտեղ, երբ Մարգարիտը ասում է. «ի՛նչ սիրուն օրիորդ եմ ես.- այժմ ինձ միայն մի սիրահար է պակաս», կամ նա ծափահարում էր, երբ տեսնում էր բենգալեան կրակ, դէկօրացիօններ, հրաշքներ, երբ լսում էր երգեր, աղմուկ

VI

Վերջապես մի գործնական խնդիր։ Այդ հրէշաւոր ներկայացումից երևում է, որ պարոնները մեծ ծախսեր են արելիսկ միւս մեզ աֆիշայից յայտնի է, որ նոքա Պետերբուրգի ուսանողների օգտի են խաղում... Հասարակութիւնը սիրով ընդունեց այդ ներկայացումը, որովհետև միշտ հետաքրքրվում է ուսանողներով... նորան ցանկալի է տեղեկանալ, թէ այդ ծախսերիդ յետոյ որքան ստացան ուսանողները։

Բացի սորանից, նոցա աֆիշայից երևում է, որ նոքա սիրողներ  են, իսկ բեմի վերայ մենք (ինչքան ինձ յայտնի է) վարձկան դերասաններ ենք տեսնում նոցա հետ խաղալիս

Ես նոքա թէ իրանց ընտրած ժամանակով, թէ իրանց ներկայացման ուղղութեամբ, թէ հին խումբի քանի մի անդամները խլելով, արգելք են դնում հին խումբի ներկայացմանըիսկ սիրողները երբէք չպէտք է արգելք դնեն մշակ դերասանների աշխատանքին։ Ուրեմն նոքա սիրողներ չեն, այլ նոր խումբ ենբայց այն ժամանակ օրագրութեան ձայնը և լուսաւորեալ դասի հասարակական կարծիքը կարո՞ղ են արդեօք ներողամիտ լինել դէպի նոցանից ընտրած ուղղութիւնը։ - Ոչ։

Ինչի՞ չեն կարող։

Որովհետև յանձն առնելով հայկական թատրօնական գործ, նոքա մի կողմից պատասխանատու են հին խումբի առաջ, միւս կողմից հասարակութեան առաջ։ Մի կողմից կամենալով քանդել հին խումբը նոքա իրանց վերայ պատասխանատւութիւն պիտի առնեն շարունակել թատրօնական գործը, իսկ միւս կողմից իրանց ներկայացումներին ուրիշ ուղղութիւն տալով, նոքա պաաասխանատու են ժողովրդի առաջ։

Նյութի աղբյուրը՝ «Մեղու», 1871, № 15

654 հոգի